Արդեն մեկ ամիս է անցել (մեկ օր միայն պակաս) Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, ձերբակալված է և հանցանքն ընդունել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինվորը:
Հիմնադիր խորհրդարանի հայտարարություն է տարածել 2015 թ. հունվարի 31-ի Բերձորի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. «2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր:
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջադրված վարկածներն ստուգելու ուղղությամբ՝ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փետրվարի 3-ին դիմեց ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդությամբ:
Ցանկացած բռնություն դատապարտելի է: Իսկ ո՞վ ասաց, թե պակաս դատապարտելի է բռնություն հրահրողը, որը, խաղալով մարդկանց բարի և ազնիվ զգացմունքների վրա, նրան հրահրում է բռնության, իսկ թե որքան ծանր են հետևանքները, երբ բռնության հրահրում են ամբոխի վերածված զանգվածին, դժվար է ասել:
ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների տվյալներով՝ Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը Չիտայում ծառայության ժամանակ բազմիցս զենքով փախել է զորամասից:
ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատրաստվում հրապարակել ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի բովանդակությունը՝ ասել է գլխավոր դատախազի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...